Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1735 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 258-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.2-27.4-րդ ենթակետերով.
«27.2) Հայաստանի Հանրապետության մարզերում ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականության մշակում.
27.3) ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկների մշակում, այդ թվում՝ աղբահանության կառավարման մոդելների, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ սխեմաների, աղբավայրերի շահագործման և աղբահանության պայմանագրային դաշտի բարելավման առաջարկների մշակում.
27.4) ենթակառուցվածքների զարգացման բնագավառում առկա վիճակի վերլուծություն, խնդիրների վերհանում և առաջարկների ներկայացում.».
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի`
ա. տեղական ինքնակառավարման վարչությունը և ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության և ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության,
բ. քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել՝ քարտուղարությունից առանձնացնելով գնումների համակարգման և տնտեսական բաժին,
գ. տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023