Կառավարության որոշումներ

18 Հունվարի 2018, 26 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Գլխավոր օպերատոր ճանաչելու, գույքի նվիրատվության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1203-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1341-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «69085.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով» բառերը փոխարինել «175532.5 հազ. դրամ սկզբնական և 0.0 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023