Կառավարության որոշումներ

18 Հունվարի 2018, 27 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1081-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետում`
ա. 4-րդ ենթակետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվող մասնագետների,» բառերով,
բ. 5-րդ ենթակետը «(թույլտվությունը),» բառից հետո լրացնել «բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվող մասնագետների,» բառերով,
գ. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մասնագիտական գործունեության մասին տեղեկանքը ներկայացնել հայերեն կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ նշված լեզուներից որևէ մեկով թարգմանված.»,
դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից հրավիրված մասնագետների մասնագիտական թույլտվության տրամադրման ընթացակարգերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով:».
2) որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետում «երկարաձգվում է:» բառերը փոխարինել «երկարաձգվում է` առաջին անգամ թույլտվություն տրամադրելու օրվանից առավելագույնը 5 տարի ժամկետով: Նշված ժամկետի ավարտից հետո կրկին դիմելու դեպքում կտրամադրվի նոր թույլտվություն` սույն որոշմամբ սահմանված կարգով:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


 

Արխիվ

2024

2023