Կառավարության որոշումներ

18 Հունվարի 2018, 30 - Ա

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական խորհրդին օրենքով նախատեսվող արգելքի մասին.
2) 10-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացնել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 877 որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություն:

 

 

Արխիվ

2024

2023