Կառավարության որոշումներ

18 Հունվարի 2018, 41 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 63-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.5-րդ և 7.6-րդ կետերով.
«7.5. Ավիացիոն անվտանգության վերահսկողություն՝ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:
7.6. Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում՝ լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.3-րդ կետով.
«9.3. Բորտսնունդ և հարակից նյութեր՝ սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքվորումներ:».
3) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Օդանավային պիտույքներ (պարագաներ)՝ ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ՝ ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ առարկաները՝ օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, տեսա- և ձայնային տեսագրությունները, բարձերն ու վերմակները և այլն:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Անվտանգության սահմանափակ գոտի՝ օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներ:».
5) հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը: Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը՝ որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ. 9284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ. 8973-ի Անվտանգության կանոնակարգերով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումն օդանավով արգելվում է:».
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.11-րդ, 26.12-րդ, 26.13-րդ, 26.14-րդ, 26.15-րդ և 26.16-րդ կետերով.
«26.11. Անկարգապահ ուղևոր՝ ուղևոր, որը հրաժարվում է հետևել օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին կամ չի ենթարկվում օդանավակայանի աշխատողների կամ օդանավի անձնակազմի օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է հասարակական կարգն օդանավակայանում կամ օդանավում:
26.12. Կարգազանց ուղևորներ՝ անձինք, ովքեր քաղաքացիական ավիացիայի օդանավում, սկսած օդանավի դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրեջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները՝
1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում, որոնց պատճառով վտանգվում է տիրող կարգը կամ ստեղծվում է սպառնալիք՝ գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.
2) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում կամ գործողություն, որոնց պատճառով արգելվում է օդանավի անձնակազմին իրականացնելու իր պարտականությունները կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու՝ նրանց ունակությունը.
3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավին, նրա սարքավորումներին և կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք՝ օդանավի և նրանում գտնվող մարդկանց անվտանգության համար.
4) դիտավորությամբ կամ անզգուշությամբ սխալ տեղեկատվության տարածում, դրանով իսկ թռիչքի ընթացքում օդանավի անվտանգության համար սպառնալիքի ստեղծում.
5) անվտանգության ապահովմանը, կանոնակարգմանը և գործունեությանն ուղված օրինական օդանավի հրամանատարի հրամանները կամ հրահանգները չկատարելը և պատշաճ կամ նպատակահարմար գործողություններին չենթարկվելը:
26.13. Անվտանգության աշխատակից օդանավում՝ օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավում՝ այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:
26.14. Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն՝ տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելիության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել այն օգտագործելու քաղաքացիական ավիացիաի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:
26.15. Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում
առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար։
26.16. Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS)՝ համակարգ, որն ունակ է տարբերակելու հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:».
7) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Ազգային ծրագիրը մշակված է՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի.
3) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի.
4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի.
5) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
6) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
7) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
8) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա։».
8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին, 27.2-րդ և 27.3-րդ կետերով.
«27.1. Ազգային ծրագիրը մշակված է նաև՝
1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի և դրա հավելվածների.
2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա).
3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա).
4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիային կից՝ «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» 1988 թվականին Մոնրեալում ստորագրված արձանագրության (Մոնրեալի կոնվենցիա).
5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա) .
6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» N 30 փաստաթղթի հիման վրա։
27.2. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանը վերաբերող հետևյալ կոնվենցիաներին մասնակից երկիր և դրանց միացել է՝
1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա (Չիկագոյի կոնվենցիա)՝ 1993 թվականի մարտի 29-ին.
2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» կոնվենցիա (Տոկիոյի կոնվենցիա)՝ 1994 թվականի մարտի 29-ին.
3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Հաագայի կոնվենցիա)՝ 1994 թվականի մարտի 29-ին.
4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Մոնրեալի կոնվենցիա) և «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին» Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրություն՝ 1996 թվականի հոկտեմբերի 8-ին.
5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» կոնվենցիա և կից հայտարարություն՝ 2005 թվականի մարտի 21-ին.
6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպությանը՝ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին։
27.3. Ազգային ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի՝
1) «Թռիչքային կանոններ» N 2.
2) «Օդանավերի շահագործում» N 6.
3) «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8.
4) «Ընթացակարգերի պարզեցում» N 9.
5) «Ավիացիոն էլեկտրակապ» N 10.
6) «Օդային երթևեկության սպասարկում» N 11.
7) «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» N 13.
8) «Աերոդրոմներ» N 14.
9) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածներով սահմանված և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանն առնչվող չափորոշիչների դրույթները։».
9) հավելվածի 29-րդ կետի «ա», «գ», «դ», «ե» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պատաuխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին որոշումների ընդունման, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հuկողության ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահuկում է oդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված՝ ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ ու դիտարկումներ և վերահսկում է տեuչական uտուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերացումը,
գ) Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, oդանավակայանների, oդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեuված խնդիրները, քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանգի գնահատման միջոցառումներ և արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին և կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման համար, օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների, ըստ անհրաժեշտության, տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները,
դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով, ըստ անհրաժեշտության, գաղտնի տեղեկատվության տրամադրման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների համապատասխան դիմումների դեպքերում, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման, իրականացման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, oդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաuտանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մաuին oտարերկրյա պետություններից uտացված դիմումների բավարարման կամ մերժման և ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության փոխանակման նպատակով,
ե) քննարկում և հաստատում է միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների, միջազգային կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը: Ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը քննարկում և հաստատում է, եթե դրանք չեն հակասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից,
է) մշակում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերը, ավիացիոն անվտանգության մաuով իրականացնում է oտարերկրյա պետություններում oդային փոխադրումներ իրականացնող՝ Հայաuտանի Հանրապետության oդանավ շահագործողների գործունեության ուuումնաuիրություններ, ինչպեu նաև oդանավ շահագործողների բազային oդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուuումնաuիրություններ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ քննարկում և հաuտատում է oդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը:».
10) հավելվածի 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպություն ապահովում է ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացումը, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը: Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո, յուրաքանչյուր տարի փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:
31. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները, ազգային ծրագրի պահանջների համաձայն, ստեղծում են ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտե, քննարկելով լիազոր մամնի հետ, նշանակում են օդանավակայանում ավիացիոն անվտանգության գծով սերտիֆիկացված պատասխանատու աշխատող, ապահովում են օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների, ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների կատարումը:
32. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, սահմանում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ներկայացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերում, ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք օդանավակայաններում ապահովում են ավիացիոն անվտանգությունը և իրականացնում են ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:
33. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝
1) կազմակերպությունը.
2) օդանավակայանի նկարագիրը.
3) օդանակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
4) անօրիական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները.
5) կադրերի պատրաստումը.
6) որակի հսկողության միջոցառումները.
7) լրացումներ:».
11) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին, 33.2-րդ, 33.3-րդ, 33.4-րդ, 33.5-րդ և 33.6-րդ կետերով.
«33.1. «Կազմակերպությունը» բաժնում նշվում են ընդհանուր դրույթները՝
1) օդանավակայանի ավիացիոն անվտանության ծրագրի մշակման նպատակը, իրավական հիմքերը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները.
2) ավիացիոն անվտանգության լիազոր մարմնի գործառույթները.
3) օդանավակայանի գտնվելու վայրը և գործունեության ընդհանուր նկարագիրը.
4) օդանավակայանը կառավարող կազմակերպությունը.
5) օդանավակայանի անվտանգության կոմիտեն և նրա գործառույթները.
6) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը, կառուցվածքը, գործունեության նկարագիրը, ծառայության աշխատողների ընտրության, նախապատմության ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը.
7) օդանավակայանում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների խնդիրները՝ ավիացիոն անվտանգության մասով.
8) օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները և ավիացիոն անվտանգության մասով նրանց խնդիրները.
9) ազգային և օտարերկրյա օդանավ շահագործողները, նրանց տվյալները և այն օդանավերի տեսակները, որոնք շահագործվում կամ բազավորվում են օդանավակայանում.
10) օդանավակայանի ֆիզիկական նկարագիրը` նշվում է ընդհանուր կառուցվածքը, ներկայացվում են օդանավակայանի տարածքի պլանը, օբյեկտների, վարչական շենքերի տեղամասերի նկարագիրը.
11) օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների բաժանումը և ներօբյեկտային վերահսկողության նկարագիրը.
12) հսկիչ անցագային կետերի տեղաբաշխումը և այդտեղ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
13) ավիացիոն անվտանգության նպատակով օգատգործվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակը, կապի միջոցների տեսակները, քանակը, պահպանության ազդանշանային համակարգի առկայությունը և պահպանվող օբյեկտները, մուտքի հսկողության համակարգերը, տեսահսկման սարքավորումները և հսկողության իրականացման կարգը.
14) պահակակետերի տեղաբաշխումը, քանակը.
15) պարեկային ծառայության իրականացման կարգը և պարեկային երթուղիների նկարագիրը.
16) զինված պահպանության ենթակա օբյեկտների և պահակակետերի առկայությունը.
17) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից զինված ծառայության իրականացման կարգը.
18) ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների՝ զենքի մասով ուսուցման կարգի նկարագիրը.
19) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պահպանության իրականացման հերթափոխային տեղեկագրերի ձևաթղթերի նկարագիրը.
20) զննման գոտիների և զննման կետերի տեղաբաշխման նկարագիրը.
21) զննված ուղեբեռները բեռների մշակման կետից մինչև օդանավ փոխադրելու կարգը և երթուղու նկարագիրը.
22) օդանավակայանում ուղևորների հաշվառում իրականացնող ստորաբաժանման անվանումը, աշխատակագի նկարագիրը.
23) ուղևորների հաշվառման սրահի և փոխադրման ընդունված ուղեբեռների մշակման սրահի նկարագրերը.
24) ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու փոխադրման ընդունման կարգը.
25) բեռների և փոստի փոխադրման ընդուման ու գրանցման կարգը, բեռների ընդունման և մշակման տեղամասերի ու պահեստների նկարագիրը.
26) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների և բեռների հաշվառման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվանումները, այդ ծրագրային պարամետրերը, համացանցով ուղևորների հաշվառման կարգը, համացանց և հաշվառման ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման ու կիբեր վտանգներից դրանց պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.
27) օդանավակայանի տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցման նպատակով օգտագործվող ծրագրային համակարգերն անօրինական մուտքերից և կիբեր վտանգներից պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.
28) կիբեր վտանգների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.
29) սահմանային, մաքսային, ոստիկանության, սանիտարակարանտինային հսկողության տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող վերահսկողության միջոցառումների նկարագիրը.
30) ուղբեռների մշակման տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
31) օդանավերի վերգետնյա և տեխնիկական սպասարկման տեղամասերը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
32) վառելիքաքսուքային նյութերի և այլ պահեստների, ինչպես նաև ավտոհավաքակայանների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
33) օդային երթևեկության կառավարման կենտրոնի և օբյեկտների տեղամասերի նկարագիրը և այդ օբյեկտների տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
34) բորտսննդի արտադրամասերի նկարագիրը և այդ արտադրամասերում սննդի պատրաստման և դրանք օդանավ առաքելու ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
35) հոսանքի, գազի, ջրամատակարարման, օդերևութաբանական կայանների, հակահրդեհային և վթարափրկարարական կայանների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
36) հասարակական գոտիների, այնտեղ գտնվող օբյեկտների և այդտեղ գտնվող ավտոկանգառների նկարագիրը և դրանց անվտանգության ապահովման կարգը.
37) օդանավակայանի կառուցվածքային ստորաբաժանումների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգը՝ նշելով հերթափոխերի քանակը և ժամերը.
38) հասարակայնության ու զանգվածային լրատվության միջոցների հետ կապը և նրանց տեղեկատվության հաղորդման կարգը.
39) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը.
40) անանուն զանգերի դեպքերում գործողությունների կարգը.
41) օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:
33.2. «Օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները» բաժնում ներկայացվում են օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները՝
1) օդանավակայանի տարածքի, օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը.
2) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային համակարգերով և տեսահսկման սարքավորումներով անվտանգության ապահովման ընթացակարգերը.
3) անցագիր ստանալու համար դիմած անձանց նախապատմության ուսումնասիրման ընթացակարգը.
4) անցագրերի տեսակները, ժամկետները, անցագրերի ձևաթղթերը.
5) անցագրեր տալու և անցագրային վերահսկողության իրականացման կարգը.
6) անցագրային տվյալների բազայի ստեղծման, կողմնակի մոտքերից անցագրային տվյալների բազայի պաշտպանության ընթացակարգերը.
7) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավ տարվող սննդի և մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի, օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացակարգերը.
8) օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը.
9) արգելված առարկաների բացահայտման դեպքում` կատարման ենթակա գործողությունները և համապատասխան ընթացակարգը.
10) փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը.
11) անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները.
12) ստերիլ գոտին և ավիացիոն անվտանգության տեսանկյունից կրիտիկական հատվածների առկայությունը և այդ հատվածների կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
13) թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորի ուղեբեռի՝ օդանավից դուրսհանման և զննման ընթացակարգը.
14) օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը.
15) օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.
16) ուղևորի բացակայության դեպքում ուղեբեռը բացելու միջոցով զննման իրականացման ընթացակարգը.
17) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.
18) հաշմանդամ և հիվանդ ուղևորների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը.
19) էլեկտրական սարքավորումների, ապակե տարաների, կենդանիների և թռչունների զննման ընթացակարգերը.
20) հղի կանանց, մանկական սայլակներում գտնվող նորածինների և մանկահասակ երեխաների զննման ընթացակարգերը.
21) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների զննման ընթացակարգերը.
22) վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.
23) հատուկ փոստի ուղեկցումներ և սուրհանդակային առաքումներ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.
24) հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման կարգը.
25) անմաքս առևտրի խանութներին մատակարարվող ապրանքների զննման կարգը.
26) զենքի՝ թույլատրված փոխադրման կարգը.
27) օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը, պահպանության ազդանշանային, տեսահսկման և լուսավորության սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.
28) օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի քանակը, տեղաբաշխումը, մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային, լուսավորության, տեսահսկման և զննման սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.
29) օդանավակայանի տարածքի և այլ օբյեկտների լուսավորության ու պահպանության ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը.
30) օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և դրանց կահավորվածության վիճակն ու օգտագործման կարգը.
31) վերահսկելի գուտիներ մուտքի թույլտվության դեպքերում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները.
32) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների, ինչպես նաև օդանավակայանի և այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
33) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
34) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող թանկարժեք բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
35) վտանգավոր բեռների սպասարկման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
36) դիվանագիտական բեռների և փոստի սպասարկման ընթացակարգերը.
37) հատուկ չվերթների անվտանգության ապահովման միջոցառումները՝ օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մասով.
38) հասարակական գոտիներում և հանրության համար բաց տարածքների, շենքերի և շինությունների անվտանգության միջոցառումները.
39) օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տվյալները.
40) հայտնի առաքողների, հայտնի մատակարարների, գրանցված բեռնային գործակալների և դրանց ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները.
41) զննման նպատակով օգտագործվող սարքավորումների բնութագրերը, դրանք սպասարկող կազմակերպությունը և սպասարկման կարգը.
42) անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները:
33.3. «Անօրիական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները» բաժնում ներկայացվում են քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումները, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրներն անօրինական միջամտության գործողությունների դեպքերում, դրանց իրականացման կարգը, օգտագործվող ուժերն ու միջոցները և կապի միջոցների տեսակները:
33.4. «Ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը» բաժնում նկարագրվում են ավիացիոն անվտանգության մասով կադրերի ընտրության, առողջական վիճակի, նրանց նախապատմության ուսումնասիրման, ընդունման, ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող չափանիշները, ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, վերապատրաստման ժամկետները և սերտիֆիկացման կարգը:
33.5. «Որակի հսկողության միջոցառումները» բաժնում նկարագրվում է օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման վիճակը և դրանց համապատասխանությունը ԻԿԱՕ-ի և ազգային ծրագրով սահմանված պահանջներին:
33.6. «Լրացումներ» բաժնում ներկայացվում է այն լրացուցիչ տեղեկատվությունը, որը հնարավոր չէ ներառել հիմնական փաստաթղթում: Դրանք են՝ քարտեզները, սխեմաները, իրավական ակտերից քաղվածքները, տեխնիկական տեղեկատվությունը և այլն:».
12) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին կետով.
«35.1. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության ծրագիրը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագիրը, օդանավակայանի արտակարգ իրավիճակների կառավարման պլանը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը։».
13) հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի կողմից՝ 30-օրյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը։».
14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.1-ին կետով.
«37.1. Օտարերկրյա օդանավ շահագործողները չվերթների թույլտվություն տալու մասին հայտի փաթեթում լիազոր մարմին են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում և հաստատվում են լիազոր մարմնի կողմից՝ 30-օրյա ժամկետում։ Oտարերկրյա oդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել լիազոր մարմնի կողմից, եթե հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից։».
15) հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագրով uահմանվում են այն գործնական միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն oդանավ շահագործողների կողմից՝ ապահովելու համար ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, վերգետնյա անձնակազմի, օդանավերի, շենքերի և շինությունների պաշտպանությունն անoրինական միջամտության գործողություններից։».
16) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1-ին և 38.2-րդ կետերով.
«38.1. Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի՝
1) ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.
2) անվտանգության հարցերով օդանավ շահագործողի uերտիֆիկացված պատաuխանատու աշխատողի նշանակումը.
3) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության համակարգի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը, նրա խնդիրները, իրավունքները և պարտականությունները.
4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի արդյունավետության բարձրացման միջոցառումները՝ ներառյալ ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի ստուգման և ծրագրի գնահատման միջոցառումները.
5) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները։
38.2. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ներառում են՝
1) oդանավի անվտանգության ապահավման համար օդանավ շահագործողի և օդանավի անձնակազմի անդամների պատաuխանատվությունը.
2) oդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են oդանավակայանում oդանավերի պահպանության կարգը, օդանավի կանգառներում գտնվող oդանավի նկատմամբ հuկողության կարգը, անհրաժեշտության դեպքում՝ oդանավի պահպանության ապահովման լրացուցիչ միջոցառումների կարգը.
3) պահպանության հանձնված և տաuներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա oդանավի արտաքին զննման կարգն ու մուտք գործելու և oդանավի արտաքին զննման կարգը, անվտանգության ապահովման նպատակով oդանավի նախաթռիչքային զննման ընթացակարգը.
4) oդանավի անձնակազմի անդամների և ավիացիոն (uպաuարկող) անձնակազմի՝ oդանավ մուտք գործելու կարգը.
5) թռիչքի ընթացքում անվտանգության ապահովումը և անձնակազմի խցիկի պաշտպանվածությունը, oդանավում ներքին կապի առկայությունը.
6) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի զննման ընթացակարգերը.
7) ուղևորների կողմից, այդ թվում՝ տարանցիկ ուղևորների՝ օդանավի վայրէջքից հետո օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերմանն ուղղված ընթացակարգերը.
8) ուղևորների գրանցված ուղեբեռների, այդ թվում՝ տարանցիկ և տրանսֆեր ուղևորների գրանցված ուղեբեռների պատկանելության ճշտման ընթացակարգերը.
9) օդանավի բեռնային խցիկներում փոխադրվող ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև օդանավ տարված սննդի, օդանավային պիտույքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.
10) օդանավով փոխադրման ընդունված զենքի և ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման կարգը.
11) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների, օդանավակայանում օդանավ շահագործողի ներկայացուցիչների, ոuտիկանության ծառայողների և oդանավի անձնակազմի անդամների պարտականությունները՝ զենքի ու ռազմամթերքի ձևակերպման և փոխադրման ժամանակ.
12) oդանավի ուղևորասրահներում և բեռնային խցիկներում զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ իրականացվող անվտանգության ապահովման միջոցառումները.
13) զենք կրելու իրավունք ունեցող անձանց oդանավ մուտք գործելու կարգը.
14) անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների և փոuտի, uուրհանդակային և շտապ առաքումների, ինչպես նաև զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.
15) քրեական և վարչական պատաuխանատվ

Արխիվ

2024

2023