Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2018, 74 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի Օֆշորային գոտիների երկրների ցանկը սահմանելու մասին N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում օֆշորային գոտիների երկրների բառերը փոխարինել հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) բառերով.
2) հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52-57-րդ կետերով.
52. Արևելյան (Ամերիկյան) Սամոա
53. Թունիս
54. Հարավային Կորեա
55. Մոնղոլիա
56. Նամիբիա
57. Տրինիդադ և Տոբագո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023