Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2018, 84 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) նախաբացթողումային հսկողության վարչությունը միացման ձևով վերակազմակերպել՝ այն համամասնորեն միացնելով աշխատակազմի հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան և արարատյան մաքսատուն-վարչություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 2 հավելվածի «Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «1. Վարչություններ» կետից հանել «Նախաբացթողումային հսկողության վարչություն» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023