Կառավարության որոշումներ

1 Փետրվարի 2018, 90 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 917-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույք հանձնելու մասին» N 917-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերով.
«4.1. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով՝
1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացման արդյունքում հիմնադրամի կողմից և վերջինիս ֆինանսական միջոցների ներդրմամբ, քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցված հիմնադրամի գիտակրթական մասնաշենքի վեց հարկերից (վերգետնյա երեք հարկը՝ դպրոցի ինքնափլուզված շենքի վերակառուցում, երեք հարկը՝ ավելացված) առաջին երեք հարկերի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ վերջին երեք հարկերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում հիմնադրամը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գիտակրթական մասնաշենքի վերջին երեք հարկերի նկատմամբ հիմնադրամի սեփականության իրավունքի ճանաչման արդյունքում գիտակրթական մասնաշենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ հիմնադրամն օրենքի ուժով ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:
4.2. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հյուրանոց (հանրակացարան) կառուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ 0.253 հեկտար մակերեսով հողամասից 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասը փոխանակել նույն տարածքում «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոց N 34/2 հասցեում գտնվող՝ 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասի հետ՝ համաձայն հավելվածի՝ կնքելով հողամասերի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:
4.3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 4.2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման աշխատանքներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, ապահովել հողամասերի սահմանների ճշտման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ այլ խնդիրների կարգավորումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան:».
2) որոշումը լրացնել նոր հավելվածով՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023