Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2018, 96 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքին` համայնքի դպրոցներին և վարչական այլ շենքերին բաշխելու նպատակով` այն նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Ճամբարակի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023