Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2018, 98 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող՝ 10147 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023