Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 139 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Էներգիա» մեծության չորրորդ սյունակում «կվտգժ» բառը փոխարինել «կՎտ x ժ» բառով.
2) «Ռեակտիվ հզորություն» մեծության երկրորդ սյունակում «վար» բառը փոխարինել «վառ» բառով, երրորդ սյունակում «var» բառը՝ «VAr» բառով, իսկ չորրորդ սյունակում «վար» բառը՝ «ՎԱռ» բառով.
3) «Էլեկտրական լիցք» մեծության երրորդ սյունակում «Ագհ» բառը փոխարինել «A x h» բառով, իսկ չորրորդ սյունակում «Ագժ» բառը՝ «Ա x ժ» բառով.
4) «Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն» մեծության չորրոդ սյունակում «ագ» բառը փոխարինել «Ագ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023