Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 151 - Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` այն նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023