Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 154 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» #000895891 Կլիմա Իստ պիլոտային ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության և ՄԱԶԾ-ի միջև #EPNI/2012/303-093 համաձայնագրի համաձայն, ծրագրի ավարտով պայմանավորված, 15777559 դրամ արժողությամբ ձեռք բերված տրանսպորտային միջոցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023