Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 163 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կատարվող ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներից տարանջատելու մեթոդաբանությունը.
2) ապահովել սույն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված կազմակերպությունների կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ տնային պայմաններում վճարովի և համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում (այդ թվում՝ բժշկական հաստատություններում), ազատ ժամանցի կազմակերպում, ուղեկցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի:»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,
հագուստի, մանածագործական ու մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում,
արևային էներգիայի արտադրություն և վաճառք:»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,
բ. հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք,
գ. բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արտադրություն, սերմերի, սածիլների աճեցում և վաճառք,
դ. պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,
ե. անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն և վաճառք,
զ. կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,
է. արևային էներգիայի արտադրություն և վաճառք,
ը. գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,
թ. այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք,
ժ. տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում,
ժա. բուժման տեսանկյունից գրեթե անհույս հիվանդների ամենօրյա վճարովի խնամքի ծառայությունների տրամադրում (հոսպիսային օգնություն),
ժբ. բժշկական ախտորոշիչ հետազոտությունների իրականացում վճարովի հիմունքներով:»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 435-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում՝ անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,
պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,
արևային էներգիայի արտադրություն և վաճառք,
գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք:»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) վճարովի կամ համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ- հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,
բ) հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք,
գ) բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի արտադրություն, սերմերի, սածիլների աճեցում և վաճառք,
դ) պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,
ե) անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն, ձկնաբուծություն, ձկնեղենի ապխտում և վաճառք,
զ) կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,
է) արևային էներգիայի արտադրություն և վաճառք,
ը) գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,
թ) այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք:»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա. վճարովի կամ համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ- հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,
բ. պաշտպանված գրունտում արտադրության կազմակերպում,
գ. անասնապահություն (այդ թվում՝ մորթատու կենդանիների բուծում), թռչնաբուծություն, մեղվապահություն,
դ. կաթնամթերքի արտադրություն, վերամշակում և վաճառք,
ե. արևային էներգիայի արտադրություն և վաճառք,
զ. գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք,
է. այգեգործություն և դրա արդյունքում ստացված բերքի վաճառք, մրգի վերամշակում և վաճառք:»:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Արխիվ

2024

2023