Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2018, 189 - Ն

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1134-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 7-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված մարմինների իրավասությունները վերապահելու մասին» N 1134-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 7-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023