Կառավարության որոշումներ

1 Մարտի 2018, 201 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը և «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերը փոխարինել «բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը բառերով.
2) NN 1, 2, 3 և 4 ձևերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.
3) N 1 ձևից հանել «2. Կազմակերպական-իրավական ձևը» բառերը․
4) NN 3 և 4 ձևերում՝
ա. հանել Տրված է_____ ______200 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ. ___________________________________ -ի N________որոշման հիման վրա: բառերը,
բ. «Գործողության ժամկետը՝ անժամկետ» բառերից հետո լրացնել «Լիցենզիան տալու ամսաթիվը _____ ______20 թ.
ՀՀ բնապահպանության նախարար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023