Կառավարության որոշումներ

1 Մարտի 2018, 202 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «եղանակով» բառից հետո լրացնել «2019 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023