Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2018, 192 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի աղյուսակի 3-րդ սյունակում «էկոնոմիկայի», «էներգետիկայի և բնական պաշարների» և «տրանսպորտի և կապի» բառերը համապատասխանաբար փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների», «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» և «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
2) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 2-րդ կետում՝
ա. «Թույլտվություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թույլտվություն՝ հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):»,
բ. «Թույլտվություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք:»,
գ. «Լիազոր մարմին» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազոր մարմին՝ լիցենզիա կամ թույլտվություն կամ եզրակացություն տրամադրելու կամ ծանուցումներ գրանցելու իրավասություն ունեցող մարմին:»,
դ. «Հայտատու» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` ֆիզիկական անձ, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության ձևակերպման, ծանուցումների գրանցման նպատակով:»,
ե. «Լիցենզիայի կատարում» բառերը փոխարինել «Լիցենզիայի (թույլտվության, եզրակացության, ծանուցման) կատարում» բառերով, իսկ «տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով» բառերը՝ «տրված (ձևակերպված) լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության կամ ծանուցման հիման վրա տվյալ փաստաթղթերով նախատեսված պայմաններով» բառերով,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լիցենզավորման գործընթաց՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման, ծանուցումների գրանցման գործընթաց:».
3) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3-օրյա ժամկետում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ եզրակացություններ պահանջվում են:»,
բ. 5-րդ կետում «Լիցենզիաները և թույլտվություններն» բառերը փոխարինել «Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները» բառերով,
գ. 6-րդ կետում «Լիցենզիաների և թույլտվությունների» բառերը փոխարինել «Լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների» բառերով,
դ. 7-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «եզրակացություն» բառով,
ե. 3-րդ բաժինը «թույլտվությունների» բառից հետո լրացնել «և եզրակացությունների» բառերով,
զ. 24-րդ կետը «թույլտվությունները» բառից հետո լրացնել «և եզրակացությունները» բառերով.
4) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 25-րդ կետում՝
ա. «Թույլտվությունները» բառը փոխարինել «Եզրակացությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը), իսկ թույլտվությունները» բառերով,
բ. 1-ին ենթակետը «գրանցման համարը,» բառերից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը).» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «անհատ ձեռնարկատերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը կամ ֆիզիկական անձը» բառերով.
5) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի՝
ա. 26-րդ կետը «Թույլտվության» բառից հետո լրացնել «եզրակացության» բառով,
բ. 27-րդ կետը «մասնակիցը» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձը» բառերով, «թույլտվության» բառից հետո՝ «կամ եզրակացության» բառերով, «թույլտվությունը» բառից հետո՝ «կամ եզրակացությունը» բառերով, իսկ «մասնակցին» բառից հետո՝ «կամ ֆիզիկական անձին» բառերով,
գ. 28-րդ կետը «թույլտվությունները» բառից հետո լրացնել «կամ եզրակացությունները» բառերով,
դ. 29-րդ կետը «թույլտվության» բառից հետո լրացնել «, եզրակացության» բառով, «գործունեության մասնակցի» բառերից հետո՝ «կամ ֆիզիկական անձի» բառերով, իսկ «թույլտվության» բառից հետո՝ «կամ եզրակացության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

 

Արխիվ

2024

2023