1 Մարտի 2018, 194 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ  է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի  15-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ  գումարելու  վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության  կառավարության  նախաձեռնության մասին» N 171-Ա որոշման 1-ին կետում, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում  «փետրվարի 27-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո» բառերը փոխարինել «մարտի 6-ին» բառերով։
 

