Կառավարության որոշումներ

1 Մարտի 2018, 206 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման հավելվածի 5-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «գեղասահք» բառից հետո լրացնել «, շախմատ» բառով,
բ. «բ» ենթակետից հանել «շախմատ» բառը,
գ. «գ» ենթակետը «մականախաղ» բառից հետո լրացնել «, ձյուդո» բառով,
դ. «ե» ենթակետից հանել «ձյուդո» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 1-ից:
 

Արխիվ

2024

2023