Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 217 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Աբովյան քաղաքի Բարեկամության N 2 վարչական շենքի 2-րդ հարկի 76.5 քառ. մետր մակերեսով և 5.953.731 դրամ արժեքով անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գոյքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023