Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 245 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի Վ. Տեր-Առաքելյանի 10 հասցեում գտնվող՝ 46245,6 հազ. դրամ սկզբնական արժեքով 1383,2 քառ. մետր մակերեսով վարժարանի շենքը, 665,2 հազ. դրամ սկզբնական արժեքով 19,9 քառ. մետր մակերեսով էլեկտրական ենթակայանը, 4011,6 հազ. դրամ սկզբնական արժեքով 120 քառ. մետր մակերեսով եռակցման արհեստանոցը, 3209,2 հազ. դրամ սկզբնական արժեքով 96 քառ. մետր մակերեսով հյուսնի արհեստանոցը, 6651,2 հազ. դրամ սկզբնական արժեքով 12,6 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,66339 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:


 

Արխիվ

2024

2023