Կառավարության որոշումներ

15 Մարտի 2018, 272 - Ն

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  5-րդ  հոդվածի  2-րդ  մասը՝   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023