Կառավարության որոշումներ

15 Մարտի 2018, 271 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հանձնված՝ 158300021 դրամ գնահատված արժեքով, պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն N 1 հավելվածի՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հանձնված, սույն որոշման N 2 հավելվածում ներառված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում օտարելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը հիմնադրամի հետ.
2) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշման N 2 հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023