Կառավարության որոշումներ

15 Մարտի 2018, 274 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 162-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը համաձայնություն տալու մասին» N 162-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «վիրաբուժական» բառը փոխարինել «վիրաբուժության» բառով.
2) որոշման առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայնություն տալ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերի (152808 սովորական (հասարակ) բաժնետոմս՝ յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով) ձեռքբերմանը՝ մինչև 2.5 մլրդ դրամով, հավելվածով առաջարկվող ֆինանսավորման պայմաններով:».
3) որոշումը լրացնել նոր հավելվածով՝ համաձայն hավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023