Կառավարության որոշումներ

22 Մարտի 2018, 294 - Ա

«ՏԵՔՆԻՏԱԼ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ)» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Տեքնիտալ» բաժնետիրական ընկերությանը (Իտալիայի Հանրապետություն) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում իրականացնել «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (տրանսպորտային ոլորտի)» գործունեության տեսակը՝ ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում:

 

Արխիվ

2024

2023