Կառավարության որոշումներ

22 Մարտի 2018, 302 - Ա

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կամոյի և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում կառուցված, 5,074,291 դրամ հաշվեկշռային արժեքով ու Թումանյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում կառուցված, 3,884,353 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող լուսացուցային օբյեկտները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի «Գույք ամրացնելու և «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 77-Ա որոշման N 1 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.
2) «Ընդամենը» պարբերությունում «251» և «468,007,410» թվերը համապատասխանաբար փոխարինել «249» և «459048766» թվերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023