Կառավարության որոշումներ

22 Մարտի 2018, 308 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ներկայացված` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հեկտար մակերեսով, 457272 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն` համաձայն
N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) ըստ անհրաժեշտության փոփոխել հողամասի գործառնական նշանակությունը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և կազմակերպության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝
ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,
բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 52 մլրդ դրամ,
գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 40 ամիս,
դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար կազմակերպությունը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,
ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023