Կառավարության որոշումներ

22 Մարտի 2018, 313 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված՝ 1977 թվականի արտադրության 483 394 680 դրամ սկզբնական արժեքով «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը (գործարանային համարը՝ 49972), ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված օդանավի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված օդանավի հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023