Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 318 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի  594-րդ  և  «Պետական  կառավարչական  հիմնարկների  մասին»   Հայաստանի  Հանրապետության  օրենքի  4-րդ   հոդվածներով`   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված (անշարժ գույքի սեփականության (անհատույց օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 1565519)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մեժլումյան 4 հասցեում գտնվող` հասարակական նշանակության 925,5 քառ. մետր մակերեսով շենքը և 191,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 54.408.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, դրանցով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 0.34 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետի կատարման ապահովումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունից հետո հողամասը ներառել համայնքի հողային հաշվեկշռում:

 

 

Արխիվ

2024

2023