Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 324 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքում`
1) գործակալության սպասարկման և հրապարակային ծանուցումների բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել հրապարակային ծանուցումների բաժնի, Երևան քաղաքի սպասարկման բաժնի, տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի.
2) գործակալության ինֆորմացիայի մշակման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի և տեղեկատվության մշակման բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023