Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 338 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի ՆԿ-34-Ա կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված` Էյրբաս Ա-319-132 տեսակի (17,442,220,388.00 սկզբնական արժեքով, գործարանային համարը՝ 913, շարժիչների համարները՝ V10451 և V10454, թողարկման տարեթիվը` 1998 թվական), 0.00 դրամ մնացորդային արժեքով օդանավը (այսուհետ` գույք) ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում։

 

 

Արխիվ

2024

2023