Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 340 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից ներկայացված` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով, 76560 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով հիմնադրամին օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն կառուցելու նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և հիմնադրամի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝
ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,
բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 36 ամիս,
դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար հիմնադրամը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,
ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023