Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 341 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան, շենք 24 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի սեփականությունը հանդիսացող` 1264.1 քառ. մետր մակերեսով շենքի, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.52868 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N06072017-03-0009) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում «Արարատ քաղաքի N 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքապետի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Արարատ քաղաքի N 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023