Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 344 - Ա

«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ 101000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, սույն որոշման հավելվածում նշված լազերային բյուրեղների աճեցման սարքերը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների` սահմանված կարգով հանձնում-ընդունումը, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023