Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 349 - Ա

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՏԻՐԵՆԱ ՍՔԱՎԻ» (ԻՏԱԼԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի և «Տիրենա Սքավի» (Tirrena Scavi SpA) ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված շինարարական աշխատանքների N L3293-ICB/CW-T5 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Տիրենա Սքավի» ընկերության վերաբերյալ Լուկկայի առևտրի, արդյունաբերության, արհեստագործության, գյուղատնտեսության պալատի ձեռնարկությունների ռեգիստրի կանոնավոր բաժնում գրանցման տեղեկանքի ինժեներական ծառայությունների մատուցման բնագավառում ճանապարհների, ավտոճանապարհների, կամուրջների, ստորգետնյա անցումների կառուցման և այլ արտոնագրված գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իտալական «Տիրենա Սքավի» ընկերությանը թույլատրել համաձայնագրի համաձայն Երևանի քաղաքապետարանի և «Տիրենա Սքավի» (Tirrena Scavi SpA) ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության (ճանապարհաշինության) իրականացման գործունեություն։


 

Արխիվ

2024

2023