Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 351 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված շարժական գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև հանձնման-ընդունման պահին առկա նյութերը և պաշարներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շարժական գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված շարժական գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շարժական գույքի հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
3) սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շարժական գույքի հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023