Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 357 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 11-Ն ԵՎ N 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 11-Ն որոշման 2-րդ կետը «ներմուծված» բառից հետո լրացնել «կամ մինչև 2018 թվականի հունվարի 25-ը ձեռքբերման համար վճարումները կատարված» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի
N 955-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 12-Ն որոշման 2-րդ կետը «ներմուծված» բառից հետո լրացնել «կամ մինչև 2018 թվականի հունվարի 25-ը ձեռքբերման համար վճարումները կատարված» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023