Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 354 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի քսանհինգերորդ պարբերության ու 2.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրի (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) ոլորտում արտահանման և (կամ) ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել արտաքին առևտրային (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) նպատակով արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102՝ բացի տվյալ խմբի 1գ ծանոթագրությամբ բացառվածներից և ԱՏԳ ԱԱ 4103՝ բացի տվյալ խմբի 1բ կամ 1գ ծանոթագրությամբ բացառվածներից, ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների) հավաստագիր տալու համար պետական տուրք սահմանելու վերաբերյալ Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023