Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 364 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված հիմնական միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի հետ համատեղ, մինչև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ստեղծումը, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023