Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2018, 391 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի N 85 (նախկին՝ Լենինի փողոց N 85) հասցեում գտնվող, 5338000 դրամ շուկայական արժեքով,
338.8 քառ. մետր մակերեսով 4-րդ աստիճանի վթարային շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0322 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ`
1) Տաշիրի համայնքը պարտավորվում է շենքի ապամոնտաժման և զբոսայգի կառուցելու ծրագիրն իրականացնել մեկ տարվա ընթացքում՝ ներդնելով 12 մլն դրամ, որից՝ 5 մլն դրամը շենքի ապամոնտաժման, իսկ 7 մլն դրամը զբոսայգու կառուցման աշխատանքներն իրականացնելու համար.
2) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Տաշիրի համայնքի միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023