Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2018, 394 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 835-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` հերթական մարդահամարի աշխատանքների կազմակերպման նպատակով:
2. Սահմանել, որ արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 835-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «2015 թ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված 900013000253 արտաբյուջետային հաշվի 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած մնացորդը փոխանցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 835-Ա որոշումը:

 

Արխիվ

2024

2023