Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 405 - Ն

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱ-ՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները, դրանց գործունեության, ինչպես նաև հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, փորձաքննության եզրակացությունների ձևերը` համաձայն N 1 հավելվածի.
2) բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը` համաձայն N 2 հավելվածի.
3) իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշումը, 2007 թվականի ապրիլի 19-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի դիմաց փոխհատուցման ու վարձատրության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի N 1190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 483-Ն որոշումը և 2004 թվականի հունվարի 15-ի «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2019

2018