Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 404 - Ն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 3-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի և զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժությունների՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023