Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 447 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 1373247)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5688,21 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 131 757 763 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով ծանրաբեռնված` 21,0 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համայնքի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023