Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 441 - Ն

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒ-ԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԵՎ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը` համաձայն
N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության դատախազության համազգեստի տրամադրման ժամկետները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 32-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 664-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023