Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 460 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 10499.06 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը (ոչ նյութական ակտիվներ)` համաձայն N 1 հավելվածի, և 984.4 հազ. դրամ սկզբնական արժեքով անխափան սնուցման սարքերը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ոչ նյութական ակտիվների և անխափան սնուցման սարքերի) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023