Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 453 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 4.7-րդ կետում «հունվարի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով, և կետը «օգտվելու» բառից հետո լրացնել «և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար» բառերով.
2) 4.8-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող՝ սոցիալական փաթեթի շահառուների վրա սույն որոշման 4.7-րդ կետում նշված պայմանը տարածվում է 2019 թվականի փետրվարի 1-ից» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.2-րդ կետով.
«9.2. Սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ժամկետում սոցիալական փաթեթի շահառուների` պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման հետևյալ դեպքերի վրա՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ կամ Հանրապետության նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությունից Պետական վերահսկողական ծառայություն.
3) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունից Անվտանգության խորհրդի գրասենյակ.
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությունից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
5) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական կառավարման համակարգի մարմինների վերակազմակերպման հետևանքով տեղափոխում:
Ընդ որում, սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում, մինչև Պետական վերահսկողական ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի կազմավորումը, սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը սոցիալական փաթեթի շահառուների համար պահպանվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում պաշտոնավարման ժամանակահատվածում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023