Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 457 - Ն

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ստեղծել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա կազմն ու գործունեության կարգը.
2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ պակաս, քան 11 անդամ՝ հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների հեղինակավոր մասնագետների.
3) ապահովել հանձնաժողովի գործունեության կարգի, ինչպես նաև դրանում կատարվող հետագա փոփոխությունների և լրացումների համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.
4) ապահովել հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի, հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքում՝ դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023