Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 527 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել Սպիտակի, բառը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը և N 10 հավելվածի 12-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի Սպիտակի քաղաքային համայնքին գույք նվիրելու, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածք առանձնացնելու մասին N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Սպիտակի համայնքին գույք նվիրելու մասին.
2) որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքի Վարպետաց թաղամասի ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասը (N 3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N 2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) նվիրել Սպիտակի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Սպիտակի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը՝ դրանում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին::
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Արխիվ

2024

2023